Անցնել բովանդակությանը

5 շաբաթ · 9 կենդանի հանդիպում · 1 իրական նախագիծ

AI-ն արդեն փորձել ես։ Հիմա արի դրանով մի բան ստեղծես։

Արի քո գաղափարով, կամ էլ միասին կգտնենք։ 5 շաբաթում փոքր խմբի ու մենթորների հետ այն կդարձնես իրական նախագիծ, որով կարող ես հպարտանալ։

Ուզում եմ մասնակցել
PowerUp-ի հանդիպումներիցՕնլայն հանդիպումներ · փոքր խումբ · միջազգային փորձ
PowerUp-ի մասնակիցներն ու մենթորները հինգշաբաթյա ծրագրի առցանց հանդիպման ընթացքում
Սկզբում

«Մտածում էի՝ անպայման կոդ գրել է պետք»

5 շաբաթ անց

«Ստեղծեցի իրական աշխատող AI գործիք»

Տևողությունը
5 շաբաթ
Հանդիպումները
9 օնլայն հանդիպում
Ձևաչափը
Փոքր խումբ

Ի՞նչ է PowerUp-ը

Սա հերթական օնլայն դասընթացը չէ։

Այստեղ ձանձրալի դասախոսություններ ու գնահատականներ չկան։ Հենց առաջին հանդիպումից սկսում ես աշխատել քո նախագծի վրա։ Մենթորները կողքիդ են, իսկ փոքր խումբը թույլ չի տալիս, որ կիսատ թողնես։

Ծրագրավորում իմանալ կամ պատրաստի գաղափար ունենալ պարտադիր չէ։ Կարևորը փորձելու, հարցեր տալու ու իրական արդյունքի հասնելու ցանկությունն է։

Ամեն շաբաթվա 1-ին հանդիպումը · PowerUp

AI-ն օգտագործելու 4 հիմնական ձև

Առաջին 4 շաբաթների ընթացքում շաբաթական առաջին հանդիպմանը սովորում ենք նոր մոտեցում, իսկ երկրորդին՝ անմիջապես կիրառում քո նախագծում։

  1. 01

    Հասկանալ AI-ն

    Պարզ լեզվով հասկանում ենք՝ ինչ են մոդելները, կոնտեքստը և ճիշտ հրահանգը (prompting)։ Հետո ընտրում ենք նախագիծն ու պլանավորում առաջին քայլերը։

    Վերջում5 շաբաթում իրատեսական նախագիծ և AI-ից իսկապես օգտակար պատասխաններ ստանալու հմտություն։
  2. 02

    Մտածել AI-ի հետ

    Կարդում ենք, համեմատում, ստուգում կասկածելի տեղեկությունները և քայլ առ քայլ որոշումներ կայացնում՝ առանց անվերջ մոլորվելու։

    ՎերջումԼիովին հիմնավորված որոշում և հստակ հաջորդ քայլեր։
  3. 03

    Ստեղծել AI-ի հետ

    Նախ մտածում ենք պատմությունն ու ուղղությունը, հետո ստեղծում նախագծին անհրաժեշտ նկարները, տեսանյութերը, երաժշտությունը կամ դիզայնը։

    ՎերջումԲովանդակություն, որը լիովին համահունչ է քո նախագծի ոճին։
  4. 04

    Ճիշտ կազմակերպել ընթացքը

    Կարգավորում ենք գործընթացները, AI-ի հետ փորձարկում բարդ խոսակցությունները՝ միշտ վերջնական որոշումը թողնելով մեզ։

    ՎերջումՀստակ պլան, ավելի քիչ քաոս ու քո սեփական վերահսկողությունը proces-ի նկատմամբ։
ՍովորելՓորձել քո նախագծումՑույց տալ արդյունքը

Ամեն շաբաթվա 2-րդ հանդիպումը · Build Hour

Ամեն շաբաթ նախագիծդ մի քայլ առաջ է գնում։

Ամեն շաբաթ ունես մեկ հստակ առաջադրանք, որպեսզի գաղափարդ քայլ առ քայլ դառնա տեսանելի ու աշխատող նախագիծ։

  1. 01

    Ընտրել

    Գտնել նախագիծը

    Սկսում ես քեզ հետաքրքրող խնդրից, հարցից կամ գաղափարից և այն դարձնում 5 շաբաթում իրագործելի նախագիծ։

  2. 02

    Փորձարկել

    Սարքել առաջին տարբերակը

    Պատրաստում ես ամենապարզ աշխատող տարբերակը, որպեսզի գաղափարը շոշափելի դառնա։ Այն դեռ կատարյալ լինելու կարիք չունի։

  3. 03

    Կառուցել

    Ավելացնել անհրաժեշտը

    AI-ի օգնությամբ ստեղծում ես այն հավելվածը, ֆիլմը, բրենդը կամ համակարգը, որն անհրաժեշտ է քո նախագծին։

  4. 04

    Լավացնել

    Գտնել չաշխատող մասերը

    Ցույց ես տալիս ուրիշներին, տեսնում՝ որտեղ են դժվարանում, ու շտկում ամենակարևոր մասերը։

  5. 05

    Ներկայացնել

    Ցույց տալ իրական արդյունքը

    Վերջին հանդիպմանը ցույց ես տալիս պատրաստի աշխատանքդ․ ոչ թե սլայդներ անելիքների մասին, այլ իրական նախագիծ։

Ինչ են ստեղծել մասնակիցները

Ահա, թե ինչ են իրականում ստեղծել։

Մեկը եկել էր ֆիլմ նկարելու, մյուսը՝ աշխատող AI գործիք սարքելու։ Նախագծերը տարբեր են, որովհետև ամեն մասնակից ընտրում է հենց իրեն հետաքրքրող թեման։

Սիմոնա, 20AI ֆիլմի սթորիբորդ
Մինչև

Ուներ ֆիլմի ու պատմության գաղափարներ, բայց չգիտեր՝ ինչպես դրանք տեսանելի դարձնի։

Հետո

Ստեղծեց ամբողջական սթորիբորդ ու սկսեց իր կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը։

Հենրի, 16Անիմե ոճի կարճամետրաժ ֆիլմ
Մինչև

Չէր հավատում, որ AI-ն կարող է օգնել էմոցիոնալ պատմություն կամ ստեղծագործական սցենար գրել։

Հետո

Գրեց անիմե ոճի կարճամետրաժ ֆիլմի սցենարն ու պատրաստեց սթորիբորդը։

Նարեկ, 20Հինգ շաբաթվա փորձը
Մինչև

Եկել էր գաղափարով ու լիքը հարցերով, թե ինչպես այն առաջ տանի։

Հետո

Ավարտեց ցուցադրելի պատրաստի նախագծով ու հստակ տեսլականով։

Ինչո՞ւ հենց կենդանի ձևաչափը

Մարդկանց մեծ մասին հերթական օնլայն դասընթացը պետք չէ։

Պետք է մեկը, ով կողքիդ կլինի, երբ առաջին տարբերակը դեռ կիսատ է ու անհարմար։ PowerUp-ը կենդանի է, փոքր խմբով ու ամբողջությամբ կառուցված է քո մեկ նախագծի շուրջ։

Ծնողների համար էլ ամեն ինչ պարզ է․ փոքր ու վերահսկվող խումբ, հստակ ժամանակացույց, իրական մենթորներ և վերջում շոշափելի նախագիծ, որը կարելի է տեսնել ու քննարկել։

  1. 01

    Մենթորներ, որոնք հիշում են՝ ինչ է նշանակում սկսնակ լինելը

    Հանդիպումները վարում են երիտասարդ մասնագետներ, որոնք շատ լավ հիշում են՝ ինչ է նշանակում առաջին անգամ խրվելն ու դժվարանալը։

  2. 02

    Աշխատանքը սկսվում է հենց առաջին հանդիպումից

    Երկար տեսական փուլեր չկան։ Առաջին իսկ օնլայն հանդիպումից սկսում ես ստեղծել։

  3. 03

    Փոքր խումբը պահում է ռիթմը

    Խումբն ամեն շաբաթ տեսնում է ընթացքդ, ու նախագիծը կիսատ թողնելն ավելի դժվար է դառնում։

  4. 04

    Վերջում ունենում ես իրական աշխատանք, ոչ թե անպետք թուղթ

    Քո ստեղծած նախագիծն անհամեմատ ավելի լավ է ցույց տալիս կարողություններդ, քան ցանկացած վկայական։

Հայտերն ընդունվում են

Պատրա՞ստ ես 5 շաբաթում մի իրական բան ստեղծել։

Կարող ես միանալ առանց ծրագրավորման փորձի ու առանց պատրաստի գաղափարի։

  • Օնլայն՝ փոքր խմբով
  • 9 կենդանի հանդիպում՝ 5 շաբաթում
  • Առավելագույնը 20 մասնակից
  • Վերջում՝ նախագծերի կենդանի ցուցադրություն
  • Եթե խրվում ես՝ 30 րոպե անհատական աջակցություն
  • Հարցերի ու ընթացքի համար՝ փակ խմբային chat
Ընթացիկ խմբի արժեքըԽնայում ես €50
€349€399

Հաճախ տրվող հարցեր

Պե՞տք է ծրագրավորում իմանալ
Ոչ։ Կարևորը հետաքրքրասիրությունն է ու մի բան ստեղծելու ցանկությունը։
Պատրաստի գաղափա՞ր է պետք
Ոչ։ Առաջին շաբաթում միասին կընտրենք 5 շաբաթում իրագործելի նախագիծ։
Ծնողը կարո՞ղ է դիմել երեխայի համար
Այո։ Ձևաթղթում պարզապես ընտրեք «Երեխայիս համար» տարբերակը։
Կա՞ն կրթաթոշակային տեղեր
Այո, կարիքի հիման վրա։ Գրեք Դավիթին․ առանձին հայտադիմում չկա։
Հարցեր ունե՞ս։ Գրիր Դավիթին․ david@aheadofthewave.ai

Դիմել PowerUp-ին

Ընթացիկ խմբի արժեքը
€349€399

Խնայում ես €50 · Հայտերն ընդունվում են

Տեղերը սահմանափակ են
Ո՞ւմ համար է տեղը

Առավելագույնը 20 մասնակից

Պատասխանում ենք 48 ժամվա ընթացքում

Տվյալներն օգտագործում ենք միայն հայտը հաստատելու և հաջորդ քայլերն ուղարկելու համար։